ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվելու

Եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվելու
13.01.2017 | 12:34

Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը: Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում Ս. Պատարագը կսկսվի 10.30-ին: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Ղուկաս ավետարանիչը վկայում է. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): «Հիսուս» նշանակում է «Փրկիչ»: Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, պատվիրում է մանկան անունը Հիսուս դնել: Այս մասին կրկին վկայում է նույն ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31):

«Հիսուս» անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև «Քրիստոս» անունը, որ հունարեն նշանակում է «Օծյալ» և համապատասխանում է եբրայերենի «Մեսիա» բառին: Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը՝ երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն:

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ